четверг, 18 мая 2017 г.

Պատմություն

Հայի ու Հայաստանի լավ և վատ  կողմերը

Մենք հյուրընկալ ազգ ենք և դա իմ կարծիքով լավ է:Մեր ազգը նաև պատվախնդիր է,նա իր պատիվը կարողանում է պահել:Մենք նաև շատ ազգասեր ենք,և  քրիստոնյա:Սիրում ենք մեր զինվորներին և նրանց ամեն բանով օգնում ենք,սակայն մենք նաև վատ կողմեր ունենք մենք երբ պետք է ազգովի համախմբվենք,խառնվում ենք իրար և չենք կարողանում մեկ եզրահանգման գալ:Երբեմն կարողանում ենք բոլորով համախմբվել,սակայն երբեմն:Անցած տարի մենք կարողացանք համախմբվել,ապրիլյան պատերազմի ժամանակ արտագաղթած հայերը ետ վերադարձան և կանգնեցին մեր պոստում կանգնած տղերքի կողքին:Օգնեցին նրանց ետ մղել և ետ գրավել մեր հողերը:Մենք նաև ազգապաշտ ենք և չենք թողնում,որ ինչ որ մեկը այլ երկրում վատ արտահայտվի մեր երկրի մասին:Վատ կողմ է նաև այն,որ մեր երկիրը թափթված է, հայերը աղտոտում են և չեն էլ մտածում,որ իրենք իրենց տունն են աղտոտում:Աղտոտում են իրենց հայրենիքը,ծննդավայրը: Երկիրը նաև պետք է հարստացնենք բնությամբ,քանի որ մեր երկրի անտառները,գնալով ոչնչանում են,և մենք լինելով ՀԱՅ պետք է կարողանանք դեմ գնալ այդ ոչնչացմանը և շատացնենք մեր երկրի բնությունը,ծառեր տնկնենք,ծաղիկները խնամենք:Փորձենք չաղտոտել մեր լավ և գեղեցիկ քաղաքը,որպեսզի զբոսաշրջիկները հիանան մեր երկրով:



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...