среда, 27 сентября 2017 г.

Իմ նախնտրած երգը և երաժշտությունը

Իմ նախնտրած երգը և երաժշտությունը


Բոլորն էլ գիտեն,որ հայկական ազգագրական երգերի նախապապը Կոմիտասն է:Նա է անցել բոլոր գյուղերով և լսել,գրել այդ մարդկանց երգած երգերը:Նա է մեզ հասցրել այդ գանձերը,սակայն պետք է նշեմ նաև,որ հայ երիտասարդությունը շատ քիչ բան գիտի Կոմիտասի մասին,ինչը չէի ասի Սեբաստացիների մասին,քանի որ մենք ամեն ուս.տարի անցնում ենք Կոմիտասի բանաստեղծությունները,երգում ենք նրա գրած երգերը:Ունենում ենք նաև Կոմիտասյան օրեր:Նա մեզ հյուր է գալիս ամեն տարի իր բանաստեղծություներով և երգերով,իսկ մենք նրան սիրով ենք հյուրընկալում մեր դպրոցում,քանի որ նրա ստեղծագործությունները շատ ենք սիրում:Ես ևս շատ եմ սիրում Կոմիտասին,նրա ստեղծագործությունները,սակայն դրա հետ մեկտեղ սիրում եմ նաև ժամանակակից երաժշտություն:Ես կարծում եմ,որ եթե ցանկանանք կկարողաննանք միավորել ազգային երգը և ժամանակակիցը:Պետք է միայն փորձել: 

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...